ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն I Անի Բաբայան «Մարտիկեան գրադարան»

մյս 19, 2025 Նորություններ Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանում այսօր հյուրընկալեցինք ԱՄՆ-ից ժամանած Համազգային Հայագիտական Միութիւն/National Association for Armenian Studies and Research (NAASR) Մարտիկեան գրադարանի համակարգող Անի Բաբայեանին։ Հանդիպմանը մասնակցում էին ոչ միայն Ազգային գրադարանի աշխատակիցներ, այլև Ավ. Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանի և Երևանի համայնքային գրադարանների ներկայացուցիչներ։ Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակում իրականացվել է ՀԱԳ համահավաք գրացուցակում «Մարտիկեան գրադարան» հավաքածուի ստեղծումը, որն արտացոլում է Մարտիկեան գրադարանում առկա հայագիտական գրքերի գրառումները` մատենագիտական նկարագրությունները։ https://is.gd/ESAlg7 NAASR-ը հիմնադրվել է 1955 թ․՝ Հարվարդի պրոֆեսոր Ռիչարդ Ն․ Ֆրայի կոչով, ով մեծապես կարևորել է հայոց լեզվի և մշակույթի պահպանությունը։ Այս մարտահրավերին ընդառաջելով NAASR-ի առաջին երեք հիմնադիր անդամները՝ Մանուկ Ս. Եանգը, Թոմաս Թ. Ամիրեանը և Արա Ս. Աւագեանը, որոշեցին այս դիմել այս տպատակի իրականացման ամենաարդյունավետ միջոցին՝ առաջատար համալսարանում ստեղծեցին հայագիտության ամբիոն: Արդյունքում Հայագիտության Մաշտոցի անվան առաջին ամբիոնը հիմնւեց Հարվարդի համալսարանում: Դրան հաջորդել է Հայագիտական այլ ամբիոններ ԱՄՆի այլ համալսարաններում, որոնց հիմնադրման գործում մեծ դեր ունի NAASR-ը։ Մարտիկեան գրադարանը NAASR-ի գիտական գործունեութեան հիմքն է, որն հայագիտության համար կարևոր աղբյուրներ է ապահովում։

Բաբայեանը նաև անդրադարձավ NAASR-ի հովանավորությամբ լույս տեսնող հայագիտական արժեքավոր հրատարակություններին, որոնք մեծ արժեք ունեն թե՛ սփյուռքում և թե՛ Հայաստանում։ Խոսելով Գրադարանի գործունեության և առաքելության մասին, բանախոսը նշեց, որ գրադարանի հավաքածուն հիմնականում համալրվում է նվիրատվությունների միջոցով, և թեև գրադարանում աշխատում են ընդամենը մի քանի աշխատակիցներ, նրանք իրականացնում են հսկայածավալ աշխատանք՝ նյութերի հավաքագրումից մինչև մշակում, սպասարկում և թվայնացում։ Այս ամենին մեծ ոգևորությամբ աջակցում են նաև պատանի կամավորները, որոնք ներգրավված են ընթացիկ տեխնիկական աշխատանքներում։ Մարտիկեան գրադարանի հավաքածուն ունի մոտ 40,000 գրադարանային հաշվառման միավոր, այդ թվում՝ գրքեր, գրքույկներ, պարբերականներ, քարտեզներ և այլն։ Հավաքածուն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում` պատմություն, գրականություն, արվեստ, ճարտարապետություն, լեզվաբանություն, պոեզիա, ինչպես նաև իրավունք, մարդաբանություն, խոհարարություն և բնական գիտություններ: Գրադարանը անվանակոչվել է հանգուցյալ Էդվարդ և Հելեն Մարտիկեանների պատվին՝ տասնամյակներ շարունակ ցուցաբերած առատաձեռն և շարունակական աջակցության համար:

Գրադարանը բաց է գիտնականների, ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների և լայն հանրության ամբողջ աշխարհից։ Այն ծառայում է երկու կարևոր գործառույթի։ Առաջինը՝ հետազոտողներին տրամադրել նյութեր՝ գրքեր, հոդվածներ, դիսերտացիաներ, կուրսային աշխատանքներ գրելու կամ անձնական հետազոտություններ (օրինակ՝ ընտա¬նեկան պատմություն) կատարելու համար. երկրորդը՝ ծառայել որպես համաշխարհային հայ համայնքի հիշողության և ինքնության պահոց։ NAASR-ին նվիրաբերվել են բազմաթիվ արժեքավոր հավաքածուներ, այդ թվում՝ Անի և Ջորջ Բուրնութեանի Անի եւ Ջորջ Բուռնութեան հավաքածուն՝ ավելի քան 3000 միավոր, ինչպես նաև Հակոբ Ատամեանի Յակոբ Ադամեան, Դիկրան Բոյաջեանի Տիգրան Պոյաճեան, Ջոն Ա. Ս. Գրեպինի Ջոն Ա. Ք. Գրեպպին, Ալիս Օդեան Կասպարեանի Ալիս Օտեան Գասպարեան, Ջորջ Կոլիգեանի Ջորջ Քոլիկեան, Հարրի Կոլիգեանի Հարրի Քոլիկեան, Աբրահամ Գրիգորեանի և Յուջին Թեյլորի Գրիգորեան եւ Թէյլոր, ինչպես նաև Սամուել Թումաեանի խոշոր հավաքածուները։

Գրադարանում պահվում են նաև անձնական արխիվների մի քանի կարևոր հավաքածուներ, այդ թվում՝ հանգուցյալ Ավեդիս Դերունեանի Աւետիս Տերունեան, Հայր Չարլզ Վերտանեսի Հայր Չարլզ Վրթանէս, Էմանուել Վարանդեանի Էմանուէլ Վարդանեան, Հայկազն Ղազարեանի, Մարտերոս Դերանեանի Մարտիրոս Տէրանեան, Տիգրան Սիմսարեանի և ուրիշների մասին, որոնք տեղեկատվության հարուստ աղբյուր են հետազոտողների համար։ Դասախոսության ընթացքում Անի Բաբայեանը առանձնահատուկ ոգևորությամբ ներկայացրեց գրադարանի պատմության մեջ նշանակալի մի իրադարձություն՝ Առաջին հայերեն տպագիր Աստվածաշնչի (Ոսկանյան Աստվածաշունչ, Ամստերդամ, 1666-1668 թթ․) նվիրատվությունը գրադարանին։ Այս բացառիկ արժեքը՝ սփյուռքում եզակի օրինակներից մեկը, դարձել է գրադարանի պատմության կարևոր մաս։ Այս նշանակալի հանդիպումը հայկական մշակութային և գրադարանային կառույցների միջև համագործակցության հրաշալի հնարավորություն էր։