ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Ավո Գաթրջյան «Հայոց ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա»

հկտ 11, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ (1)  
 

Հայոց Մեծ Եղեռնի թեմայով հազարավոր ուսումնասիրություններ են գրվել։ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ են կանգնեցվել, քանդակներ և նկարներ են ստեղծվել, վեպեր և գեղարվեստական այլ ստեղծագործություններ գրվել, ֆիլմեր նկարվել, երգեր հյուսվել: Հայաստանի ազգային գրադարանը հանրային դասախոսություն էր կազմակերպել, որի բանախոսը՝ սիրիահայ ճանաչված լրագրող, բանասիրական և պատմա-քաղաքական ուսումնասիրությունների հեղինակ Ավո Գաթրջյանը ներկայացրեց իր «Հայոց ցեղասպանության ազդեցությունը երգ-երաժշտության վրա» ուսումնասիրությունը։

newsevents (3) 
 

Ստվարածավալ գիրքն ընդգրկում է ընդարձակ տեղեկություններ XIX դարավերջից մինչև 1915-1923թթ. իրականացված ցեղասպանության թեմայով մոտ 200 երգի, ավելի քան 50 դասական երաժշտական ստեղծագործության, ինչպես նաև շուրջ 150 այլ երաժշտական գործերի և ֆիլմերի համար գրված երաժշտության վերաբերյալ։

newsevents (2)-1 
 

Խորհրդային և հետխորհրդային շրջանում հայաստանյան հանրությունն առավելապես ծանոթ էր Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Նժդեհի և ուրիշների մասին գրված ազգային-հայրենասիրական երգերին։ Միջոցառման ընթացքում բանախոսը լսարանի համար բացահայտեց ցեղասպանության մասին մեզ անծանոթ երգեր, երաժշտական ժանրեր և թեմաներ։ Ավո Գաթրջյանի՝ 2010-ին Հալեպում հրատարակված «Հայոց ցեղասպանութեան ազդեցութիւնը երգ-երաժշտութեան վրայ» գիրքը և նրա գրչին պատկանող այլ ուսումնասիրություններ կարող եք կարդալ Ազգային գրադարանում։