ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Լևոն Գալստյան - Մեր լեզուն և մենք

մրտ 04, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

լևոն գալստյան
 

«Հունարենը մեղմ է, հռոմեական լեզուն` հզոր, հոնարենը` ահաբեկող, ասորերենը` աղերսական, պարսկերենը` պերճ, ալաներենը` գեղեցկազարդ, գոթերենը` հեգնական, եգիպտերենը` տափակախոս ու խավարաձայն, հնդկերենը` ճռվողական, հայերենը` քաղցր, որը միաժամանակ կարող է մյուս բոլոր լեզուների հատկություններն ամփոփել իր մեջ»։

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտ Եղիշեի այս խոսքերով այսօր սկսվեց Մայրենի լեզվի օրվան նվիրված Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած հանրային բանախոսությունը և հանդիպումը ճանաչված լեզվաբան, թարգմանիչ, մանկավարժ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի դոցենտ, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանի հետ։

Լևոն Գալստյանը ներկայացրեց լեզվի՝ որպես ապրող, շնչող և զարգացող իրողության նկատմամբ իր վերաբերմունքը։ Բանախոսն անդրադարձավ լեզու և պետություն, լեզվական փոխառություններ, գրական լեզու և մասնագիտական ժարգոն, առօրյա խոսակցական լեզու և պաշտոնական խոսք հարաբերակցության դրսևորումներին և այլ թեմաների։ Լևոն Գալստյանը ելույթն ավարտեց ճիշտ և սխալ խոսքի շուրջ երկու տասնյակ օրինակներով, որոնք ցավալիորեն դուրս չեն մղվում գործածությունից և աղավաղում և աղճատում են մեր խոսքն ու գիրը։