ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային բանախոսություն | Դենիս Ֆոն Մեկ «Չայկովսկին աշխարհի քարտեզին»

մրտ 25, 2025 Գալիք միջոցառումներ Միջոցառումներ

untitled-design-221.jpg 
 

 

Մարտի 28-ին՝ 12։00-ին, Հայաստանի ազգային գրադարանը կհյուրընկալի հայտնի բարերար ու հավաքորդ Դենիս ֆոն Մեկին։ Նա հանդես կգա «Չայկովսկին աշխարհի քարտեզին» խորագրով հանրային բանախոսությամբ։

Ընտանեկան պատմաբանը, ինչպես Դենիս ֆոն Մեկն է ինքն իրեն անվանում, միջոցառման մասնակիցներին կներկայացնի իր հիմնադրած «Նադեժդա ֆոն Մեկի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի» գործունեությունը, կպատմի Նադեժդա ֆոն Մեկի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու երկարամյա մտերմության մասին, զուգահեռներ կանցկացնի ֆոն Մեկերի, Չայկովսկիների, ռազմական գրող, բանաստեղծ, գեներալ-լեյտենանտ Դենիս Դավիդովի և հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի միջև։

Մուտքն ազատ է։ Հասցեն՝ Տերյան 72