round button
Հարց գրադարանավարին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Shopping Cart

ՀՊՄՀ ուսանողների այցը ՀԱԳ

մրտ 22, 2025 Նորություններ

հմպհ (3)


 Փետրվարի 12-ին Հայաստանի ազգային գրադարան էին այցելել Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ուսանողները՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վ. Վիրաբյանի և պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ս. Խաչատրյանի ղեկավարությամբ։

Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի տնօրեն Բալասան Հարությունյանը այցելուներին շրջայց վարեց թանգարանում, ներկայացրեց հայ գրատպության պատմությունը, թանգարանի եզակի և ուշագրավ ցուցանմուշները։

հմպհ (1)


Ուսանողներին և դասախոսներին գրադարանում ընդունեց ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանը, որը ներկայացրեց գրադարանի հիմնադրման պատմությունը և պատասխանեց ուսանողների հարցերին։ Գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցահանդեսում շրջելուց հետո ուսանողները ծանոթացան նաև Հայաստանի ազգային գրադարանում կատարվող թվայնացման աշխատանքներին։

հմպհ (2)


Շրջայցի ավարտին ուսանողները եղան գրադարանի ընդհանուր և արվեստի ընթերցասրահներում։

a