Հեռախոսահամար
մրտ 22, 2025 Միջոցառումներ
Փետրվարը գրքառատ, գրական հանդիպումներով առատ ամիս է։ Ամիսը սկսվել է Վահան Տերյանի, Կոստան Զարյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ռուբեն Սևակի հոբելյաններով։ Երկու օրից Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը 2008-ից մեր երկրում վերածվել է Գիրք նվիրելու օրվան։ Ազգային գրադարանը միջոցառումների շարք ունի փետրվարի 19-ին՝ 11։30-ից սկսած։
Օրերս Ազգային գրադարանի ընթերցողների գրանցման բաժինը գրադարանի ծառայություններն էր առաջարկում Նյումեգ հրատարակչության ձմեռային փառատոնի այցելուներին՝ ներկայացնելով գրադարանի վերջին տարիների հրատարակությունները։
Փառատոնի ընթացքում տասնյակ նոր ընթերցասերներ ընթերցողական տոմս ստացան՝ համալրելով գրադարանի ընթերցողների ստվար բանակը։ Իսկ Ազգային գրադարանի «Բանաստեղծական խցիկ» կոչվող արտ-ինստալացիայում այցելուները վայելեցին արևմտահայ պոեզիայի գեղեցկությունը։