ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Մայրենի»-ի (ընթերցանություն) օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողություն

մրտ 23, 2025 Միջոցառումներ

mayreniday (1)
 

Հայաստանի ազգային գրադարանում այսօր՝ Գիրք նվիրելու օրը, տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Մայրենի»-ի (ընթերցանություն) օլիմպիադայի հաղթողների պարգևատրման արարողությունը. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպեց Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների 5-րդ և 6-րդ դասարանների՝ մրցույթի հաղթող 30 աշակերտի հետ։ Նախարարն ընթերցեց Ղազարոս Աղայանի պատումներից մեկը, որի շուրջ երեխաների հետ ակտիվ քննարկում ծավալվեց։mayreniday (3)

Այնուհետև երեխաներին հանդիպեց մանկական գրքերի ճանաչված թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանը։ Նա խոսեց մանկական գրականության պատմությունից, իր թարգմանությունների, թարգմանական նրբությունների և մասնավորպես, Հարրի Փոթերին նվիրված վիպաշարի մասին։

mayreniday (4)
 

Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, շնորհավորելով հաղթող երեխաներին, նրանց անվանեց «ընթերցանության օլիմպիական չեմպիոններ»։ Հաշվի առնելով երեխաների ընթերցասիրությունը՝ բացառության կարգով ընթերցանության չեմպիոններին տրամադրվեցին Ազգային գրադարանի ընթերցողական տոմսեր։ Ծրագրի վերջում երեխաները շրջայց կատարեցին գրադարանի ընդհանուր ընթերցասրահում և Գրատպության թանգարանում։

mayreniday (2)