ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | հուլիս

սպտ 07, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design - july  
 

«Ձեր կյանքում գալիս է մի պահ, երբ դուք պետք է դադարեք կարդալ ուրիշների գրած գիրքը և սկսեք գրել ձերը», Ալբերտ Էյնշտեյն։ Հայաստանի հանրային գրադարանների ամենաշատ սպասարկված գեղարվեստական գրականության հուլիսյան ցուցակներում հայ և օտարազգի գրողների 78 գիրք կա։ Գրքերից 27-ը հանդիպում են մեկից ավելի գրադարանների ցուցակներում։ 

Ինչպես հունիսին, այնպես էլ հուլիսին թոփ տասնյակներում տեղերը բաշխվել են դպրոցականների ամառային ընթերցանության ցուցակների անմիջական ազդեցությամբ։ Ամենաշատ ընթերցված գրքերի ցուցակներում հայ դասական հեղինակների (Դեմիրճյան, Զորյան, Բակունց, Նար-Դոս, Թոթովենց) գրքերն են, որոնք հանդիպում են գրեթե բոլոր գրադարանների ցուցակներում։ Նար-Դոսի պատմվածքներն ընդգրկվել են 5 գրադարանների տասնյակներում։ Վախթանգ Անանյանի «Որսորդական պատմվածքները», Բակունցի և Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները ռեկորդային ընթերցանության ցուցանիշներ ունեն Արմավիրի մարզային գրադարանում։ 

Նախորդ ամիսների պես ամենաընթերցվող հեղինակներն են Ագաթա Քրիստին (նրա գրքերից ցուցակներում 8 անուն կա) և Նարինե Աբգարյանը (3 գիրք)։ Մոտ 10 գրող ներկայացված է երկուական գրքով։ Սրանք այն հեղինակներն են, որոնց գրքերը մշտապես ընդգրկվում են թոփ տասնյակներում։ Իսկ ահա ֆրանսիացի ժամանակակից գրողներ Մյուրիել Բարբերին և Աննա Գավալդան, երիտասարդ ստեղծագործող Ռաֆայել Մարգարյանը, թաթարական ծագմամբ ռուս գրող Գուզել Յախինան և Ֆրանսիացի բժիշկ, գրող Ժան-Քրիստոֆ Ռյուֆենը Հայաստանի գրադարանների թոփ-տասնյակում ընդգրկվել են առաջին անգամ։ Ամառային ընթերցանության հասարակածն արդեն հատված է։ Տեսնենք թե ի՜նչ անակնկալներ են մեզ սպասվում օգոստոսյան գրադարանային տասնյակներում»։