ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վեդիի տարածաշրջանի համայնքային գրադարանավարների այցը

հլս 26, 2024 Միջոցառումներ

grtt
 

Հուլիսի 18-ին աշխատանքային-ճանաչողական այցով Հայաստանի ազգային գրադարանում էին հյուրընկալվել «Վեդի համայնքի գրադարան» ՀՈԱԿ-ի գրադարանավարները։ Մեր հյուրերը նախ այցելեցին Գրատպության թանգարան, որտեղ նրանք մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ գրատպության ավելի քան 510-ամյա պատմությանը: Ազգային գրադարանի թամանյանական շենքում գրադարանավարների շրջայցը վարեց ՀԱԳ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը։ Նա ներկայացրեց գրադարանի հիմնադրման և հավաքածուների ձևավորման պատմությունը, գրադարանի անցած ճանապարհը։ Գրադարանավարների հետ աշխույժ քննարկում եղավ՝ նվիրված գրադարանների և, մասնավորապես, համայնքային գրադարանների խնդիրներին։

naxadahakan

Այնուհետև գրադարանավարների խմբի հետ հանդիպեցին հանրային կապերի և թվայնացման և հրատարակման բաժինների վարիչները, որոնք ներկայացրին իրենց կատարած աշխատանքը։ Համագործակցության և գրքափոխանակության բաժնի աշխատակից Անիցա Գենջյանը համայնքային գրադարանավարների համար գործնական զրույց ունեցավ Մայքրոսոֆթ Excel ծրագրի միջոցով փոքր գրադարանային հավաքածուների պարզ շտեմարան ստեղծելու թեմայով։  

Հաճելի է նշել, որ վերջին շրջանում ակտիվացել են Ազգային գրադարանի կապերը տարբեր մարզերի համայնքային գրադարանների հետ։ Հայաստանի ազգային գրադարանը կարևորում է նման գործընկերային այցելությունները, գրադարանավարների շփումները և համագործակցությունը։