Հեռախոսահամար
մյս 16, 2025 Նորություններ Նվիրատվություններ
Հայաստանի ազգային գրադարանը շարունակաբար հարստացնում է իր մամուլի ֆոնդը բացառիկ պարբերականներով՝ նպաստելով ոչ միայն գրադարանի մամուլի հավաքածուի լրակազմերի համալրման, ամբողջականության ապահովմանը, այլև գրավոր ժառանգության պահպանմանն ու հանրայնացմանը։
Վերջերս գրադարանի բարեկամ, պատմաբան, մանկավարժ, դոկտոր Զավէն Մսըրլեանը գրադարանին նվիրաբերել է արժեքավոր գրականություն, պարբերական հրատարակությունների առանձին համարներ, որոնք բացակայում էին գրադարանի հավաքածուներում։
Զավէն Մսըրլեանը Բեյրութի Ամերիկյան համալսարանը ավարտելուց հետո ստացել է պատմագիտության մագիստրոսի աստիճան։ Աշխատել է որպես մանկավարժ և երկար տարիներ զբաղեցրել է նույն քոլեջի տնօրենության պաշտոնը։ 2003 թվականին արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, ինչպես նաև ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Նվիրաբերված նյութերի թվայնացված և նշաճանաչված պատճենները շուտով հասանելի կլինեն «Հայ մամուլ» շտեմարանում։ Հայաստանի ազգային գրադարանը իր խորին շնորհակալությունն է հայտնում դոկտոր Զավէն Մսըրլեանին ազգային հիշողության պահպանմանն ուղղված իր անսակարկ ու հանձնառու գործունեության համար։