Հեռախոսահամար
փտր 10, 2025 Միջոցառումներ Կինոակումբ
Օրերս Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ցուցադրվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրի ամենատպավորիչ ֆիլմերից մեկը՝ ռեժիսորներ Առնո Լամբերի և Վենսան Սորելի «Միայն Գոդարը»։
Ֆիլմը անդրադառնում է Գոդարի արվեստին և նրա նշանակությանը համաշխարհային կինեմատոգրաֆիայի զարգացման վրա։ Ֆիլմում ներկայացվում են Գոդարի կյանքի կարևորագույն դրվագները և ֆիլմերի կուլիսային պատմությունները, ինչպես նաև ռեժիսորի ազդեցությունը տարբեր սերունդների կինոռեժիսորների վրա։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։