ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Օգոստոսի 18-ին նշվում է Վատ պոեզիայի օրը

սպտ 04, 2024 Նորություններ


 օգոստոսի 18-ին վատ պոեզիայի օր
 

Գիտեի՞ք, որ օգոստոսի 18-ին Վատ պոեզիայի օրն է նշվում 2010-ից ի վեր: Օրը վատ պոեզիան ծաղրելու համար չէ: Ուղղակի պոեզիայի մասին խոսելու առիթ է: Պոեզիան արդեն հազարամյակներ մեզ հետ է՝ սկսած շումերական «Գիլգամեշ» էպոսից: Պոեզիան «օգտագործում է լեզվի գեղագիտական և ռիթմիկ որակներ», որոնք սովորաբար դուրս են մնում արձակ գրվածքից։

«Արվեստով զբաղվելը, կարևոր չէ՝ դա լավ ես անում, թե վատ, հոգուդ օգնում է աճել, ի սեր բոլոր սրբերի: Երգեք ցնցուղի տակ, պարեք ռադիոյի ռիթմերով, պատմություններ պատմեք, բանաստեղծություն գրեք ընկերոջը, նույնիսկ՝ վատ բանաստեղծություն: Հնարավորինս լավ արեք դա: Հսկայական պարգև կստանաք: Դուք ինչ-որ բան ստեղծեցիք». Կուրթ Վոնեգութ։

Նոր բան ստեղծելուց զատ մենք այսօր կարող ենք արդեն իսկ ստեղծված լավ բանաստեղծություններ կարդալ Հայաստանի ազգային գրադարանում ու գրադարանի հետ: Սիրելի ընթերցողներ, մեկնաբանությունների դաշտում գրեք ձեր սիրելի կամ ձեր մտքով անցած բանաստեղծությունը: