ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվերներ Մատենադարանից

հլս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

matenadaran
 

Հայաստանի ազգային գրադարանը 105-ամյակի առթիվ բազմաթիվ արժեքավոր և խորհրդանշական նվերներ է ստացել։ Ձեզ ենք ներկայացնում նվիրատուների շարքի առաջին կազմակերպությանը։ Հայաստանի ազգային գրադարանի և «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ի միջև համագործակցությունը երկար պատմություն ունի: Հավանաբար շատերը չգիտեն, որ նախքան 1959թ. Մաշտոցի պողոտայում Մատենադարանի շենքի կառուցումը հին ձեռագրերի ինստիտուտը ժամանակավորապես տեղավորված էր Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում։

Գրադարանի հիմնադրման օրվա առիթով Մատենադարանը մեզ է նվիրել Հայկ Համբարձումյանի, Լուսինե Թումանյանի և Գոռ Երանյանի հետազոտական աշխատությունները, ինչպես նաև «Բանբեր Մատենադարանի» 36-րդ համարը և Իվեթ Թաջարյանի կազմած «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից» գիրքը։ Շնորհակալ ենք շատ։