ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Նվերներ Բեյրութի «ԳՈՀԱՐ» գրադարանից

հլս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

bacvac girq
 

Հայաստանի ազգային գրադարանը սերտորեն համագործակցում է լիբանանահայ Հարութ Խաչատուրյանի ՝ Բեյրութում գործող երգարանների, երաժշտական ձեռնարկների և բառարանների մասնագիտացված «ԳՈՀԱՐ» գրադարանի հետ: Վերջերս Ազգային գրադարանը 7 միավոր գիրք է նվեր ստացել «ԳՈՀԱՐ» գրադարանի կողմից։ Դրանք այն գրքերն են, որոնք վերականգնվել են հենց իրենց մասնագետների կողմից։ «ԳՈՀԱՐ» գրադարանը բացվել է 2012 թ-ին հայության համար կարևոր երկու հոբելյանների՝ հայկական գրատպության 500-ամյակի և Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյակի առիթով:

kohaar

Գրադարանում կան նաև հայկական մանրանկարչության օրինակներ, ձեռագիր գրքեր, Կիլիկիայի թագավորության վերաբերյալ ձեռնարկներ ու դրոշների ու դրամների հավաքածու: Հայկական մշակույթի ավանդույթների պահպանման և զարգացման համար կարևոր նշանակություն ունեն գրադարանները և հետազոտական տարբեր հաստատությունները: Վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի։