Հեռախոսահամար
հլս 29, 2024 Նորություններ Նվիրատվություններ
Նասիմ Նիկոլաս Թալեբը լիբանանյան ծագմամբ ամերիկացի ակնարկագիր, փիլիսոփա, գիտնական և հասարակական գործիչ է, ում աշխատանքները վերաբերվում են պատահականության, հավանականության և անորոշության խնդիրների ուսումնասիրությանը:
Թալեբը «Incerto»-ի՝ անորոշության մասին հինգ հատորանոց փիլիսոփայական էսսեի հեղինակն է, որը հրատարակվել է 2001-2018 թվականներին։ 2009թ. ամերիկյան «Ֆորբս» հանդեսը Թալեբին ճանաչել է որպես «Կառավարման ոլորտի ամենազդեցիկ գուրու»։ 2011թ. ընդգրկվել է «Գլոբալ ֆինանսական ոլորտում Բլումբերգի ամենաազդեցիկ 50 մարդկանց ցուցակում»։ «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովի շրջանակում Թալեբին որպես պատվավոր հյուր այցելեց Հայաստան և հանդես եկավ հրապարակային բանախոսությամբ։ Ազգային գրադարանը 105-ամյակի տոնակատարության օրը «Անտարես» հրատարակչությունից հեղինակի մակագրությամբ նվեր է ստացել Թալեբի հինգ գրքերը հայերեն թարգմանությամբ՝ «Պատահականության խաբկանքից մոլորվածները», «Սև կարապը», «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է», «Հակափխրունություն» և «Պրոկրուստյան մահիճը»։