ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Միջազգային գիտաժողով. «Հայ բանասիրության հեռանկարները»

հլս 22, 2024 Միջոցառումներ

երեք հոգի
 

Հուլիսի 6-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ բանասիրության հեռանկարները» միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդարանի նախաձեռնությամբ (Հանձնախմբի քարտուղար Նորայր Պողոսյան) և Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։ Գիտաժողովը սկսվեց Սիեթլի հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Վազգեն Քահանա Բոյաջեանի ողջույնի խոսքով, որը մասնակիցներին փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի օրհնությունը։ Գրադարանի կողմից ողջույնի խոսք ասաց տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանը։

ներսես, հայկանուշ

Լիագումար նիստում ելույթ ունեցավ Ազգային գրադարանի գիտական փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը, որը ներկայացրեց «Ազգային գրադարանի շտեմարանները. աջակցություն հայագիտությանը» զեկուցումը։ ՀԱԳ «Հայ գիրք», «Հայ մամուլ», «Հայաստանի ատենախոսությունների համահավաք պահոց» և «ՀԱԳ թվային պահոց» շտեմարանները ստեղծված են առաջին հերթին աջակցելու հայագիտական հետազոտություններին, դյուրացնելու անհրաժեշտ նյութերի որոնումը և ապահովելու թվային բովանդակության մատչելիությունը։

նորայր պողոսյան

Օգտակար և ուշագրավ զեկուցումներ ներկայացրին Սևան Տեիրմենջյանը (Ստամբուլ, Թուրքիա), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և ուրիշներ։ Հայաստանի ազգային գրադարանը պատրաստակամ է համագործակցել հայ մշակույթի պատմության հարցերով զբաղվող հայագիտական հետազոտություններ կատարող կազմակերպությունների հետ։

խմբակային նկար