ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Կրթության միջազգային օր

փտր 07, 2024 Միջոցառումներ

421849989_760542319459162_9047190761058430868_n
 

Հունվարի 24-ը 2018թ. ՄԱԿ-ը հռչակել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի: Հռչակելով կրթության միջազգային օրը՝ ՄԱԿ-ի անդամ երկրները ընդունեցին բոլոր մակարդակներում ներառական և արդար կրթություն ապահովելու կարևորությունը, որպեսզի բոլոր մարդկանց հասանելի լինի ողջ կյանքում սովորելու հնարավորությունը, ինչը նրանց օգնում է ձեռք բերել այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են հասարակության մեջ լիովին ներգրավվելու և կայուն զարգացման համար։

Գրադարանները կարևոր հանձնառություն ունեն ուսումնական հաստատություններին օժանդակելու կրթության կարիքները հոգալու, ինչպես նաև մարդկանց ցկյանս կրթության ապահովման համար։ Կրթության միջազգային օրվա նախօրեին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ «Կրթության կառավարում» խորագրով չորս գրքերի ներկայացում, որոնք նվիրված են կրթության օրենսդրական կարգավորումներին և որակի ապահովմանը, կրթության ֆինանսավորմանը և մասնագիտական կրթության կառավարման հիմունքներին։

Կրթության միջազգային օրվա առթիվ ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Գրքերի հեղինակներին և միջոցառման մասնակիցներին շնորհավորական խոսք ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։

Untitled design (1) 

 Միջոցառմանը մասնակցում էին գրքերի բոլոր վեց հեղինակները, որոնք ներկայացրին իրենց համատեղ աշխատանքը։ Գրքերի առաջին խորհրդանշական հավաքածուն հեղինակների կողմից Ազգային գրադարանին նվիրեց ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։ Առաջիկայում Ազգային գրադարանի միջոցով չորս գրքերի խմբաքանակը կփոխանցվի նաև բոլոր մարզային գրադարաններին։

Untitled design (2)