ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Կլոր սեղան ռուս ժամանակակից գրողների հետ

հկտ 09, 2024 Միջոցառումներ Գրական հանդիպումներ

հանդիպում ռուս 5
 

Հայաստանի ազգային գրադարանում երեկ՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ գրական հանդիպում-կլոր սեղան ռուս ժամանակակից գրողների հետ՝ Մոսկվայի Թարգմանչական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Գրքի միջազգային փառատոներին և գրքի տոնավաճառներին ռուսական մասնակցության ծրագրի շրջանակում։

Գրադարանում հյուրընկալվել էին գրող, դրամատուրգ, սցենարիստ, արվեստի քննադատ և հեռուստահաղորդավար Օլեգ Շիշկինը, արձակագիր, էսսեիստ, գրականության պատմության հետազոտող Վլադիսլավ Օտրոշենկոն, երիտասարդ գրող, լրագրող Սերգեյ Բելյակովը, գրող, լրագրող Դենիս Լուկյանովը, ինչպես նաև ռուսալեզու հայ գրող, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Լիանա Շահվերդյանը։

սեպտեմվբերի հինգ հանդիպում ռուս գրողների հետ
 

Հանդիպումը վարեց պատմաբան, մշակութաբան, միջազգային ցուցահանդեսների համադրող Աննա Էսպարզան։ Միջոցառմանը մասնակցում էր նաև ռուսալեզու հայ գրող, Հայաստանի գրողների միության անդամ Հովհաննես Ազնաուրյանը։

Գրական հանդիպումների առաջին օրը նվիրված էր «Վավերագրական վեպ. 21-րդ դարի բեսթսելլեր» թեմային: Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ստեղծագործական հանդիպում է ժամանակակից ռուս գրող, պատմաբան, գրաքննադատ Սերգեյ Բելյակովի հետ, որը կվարի գրաքննադատ Իվան Ռոդիոնովը։ Հանդիպման թեման՝ «Օստապ Բենդեր. կերպարի ստեղծողները և նախատիպերը՝ իրական և հորինովի»։