ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Կարո Տերունյանի նվիրատվությունը

սպտ 04, 2024 Նորություններ Նվիրատվություններ

լլլլ
 

Օրերս Լիբանանի ԳՈՀԱՐ երաժշտական մասնագիտական գրադարանի հետազոտող, Կարո Տերունյանը (Կարօ Տէրունեան) 10 գիրք է նվիրել Հայաստանի ազգային գրադարանին։ Դրանք հիմնականում 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի հրատարակություններ են և լույս են տեսել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Վենետիկում, Վիեննայում, Զմյուռնիայում, Մոսկվայում և Վաղարշապատում։

Գրքերից երեքը բացակայում են Ազգային գրադարանի հավաքածուում, որն ավելի է բարձրացնում նվիրատվության արժեքը։ Դրանք են «Թիւրք սահմանադրութիւնը եւ երիտասարդ թիւրք կուսակցութիւնները» (Թիֆլիս, 1908), Գարեգին Հովսեփյանի «Խոսրովիկ թարգմանիչ» (Ը դար) պատմա-մատենագրական ուսումնասիրությունը (Վաղարշապատ, 1899) և ազգագրագետ Երվանդ Լալայանի «Ջաւախքի բուրմունք» (Թիֆլիս, 1892) գրքերը։ Շնորհակալ ենք Կարո Տերունյանին իր արժեքավոր նվիրատվության և Ազգային գրադարանի հետադարձ համալրմանը մշտապես աջակցելու համար։