ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հուլիսի 4-ին նշվեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105 ամյակը

հլս 10, 2024 Միջոցառումներ

nax.chulyan

Հուլիսի 4-ին նշվեց Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման օրը։ Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, գիտնականներ, արվեստագետներ, գրադարանի բարեկամներ։ Ողջույնի խոսքում Աննա Չուլյանը նշեց. «Անցյալով հպարտանալով՝ մենք ապագային նայում ենք ոգեշնչված։ Թվային դարաշրջանում գրադարանների դերը փոխակերպվել է, և Ազգային գրադարանը եռանդով և նորարարությամբ է ընդունել այս վերափոխումը։ Հավատարիմ մնալով գրադարանի առաքելությանը՝ այն դառնում է հետազոտությունների և կրթության կենտրոն՝ խթանելով համագործակցությունը և գիտելիքի փոխանակումը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում»:

ch.bem

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց գրադարանի 105-ամյակի առիթով և գնահատանքի հետևյալ խոսքերն ասաց. «Անցնելով երկար ճանապարհ և ապրելով տարբեր ժամանակահատվածներ՝ Հայաստանի ազգային գրադարանը կարողացել է պահպանել իր դերն ու գործառույթը։ Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ տեխնոլոգիական զարգացումը գիրքը և ընթերցանությունը դարձնում է անցյալի մնացուկ։ 

ddddd-1

Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ իրականությունն այլ է։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ աճում է սերը առ ընթերցանություն, ակտիվանում է գրքի հանդեպ հետաքրքրությունը։ Նորանկախ Հայաստանի Հանարապետության ամենասիրելի և ժողովրդականություն վայելող տոներից մեկը Գիրք նվիրելու օրն է։ Այն դարձել է հանրային վարքագիծ՝ ևս մեկ անգամ ցույց տալով, թե ինչ կարևոր է գիրքը մեր կյանքում և թե ինչքան ներուժ ունենք, որ դեռևս կարող ենք բացահայտել։ Թվային աշխարհը վերափոխում է մեր մոտեցումները, բայց ավելի քան ակնհայտ է՝ գրքերը շարունակելու են լինել մեր կյանքի անբաժան ուղեկիցը և էլ ավելի մեծ նշանակություն են ստանալու։ Ի վերջո, արհեստական բանականությունը նույնպես օգտագործում է գրադարանն ու տարբեր շտեմարաններ՝ գտնելու փնտրվող պատասխանները»։

naa.bem

Նախարարը նշեց, որ պետության միակ պարտավորությունն ու հանձնառությունն է լինելու շարունակել գրադարանի զարգացման ճանապարհը, արձագանքել մարտահրավերներին, գտնել թվային դարում գրադարանի ճիշտ դիրքավորման, հանրային կյանքում նպատակային ներկայության ձևը։ «Վստահ եմ, ունենալով սրտացավ և նվիրված աշխատակիցներ՝ մենք գտնելու ենք գրադարանի զարգացման նոր ճանապարհը։ Սկսած ամենատարրական պայմաններից՝ բոլոր աշխատանքները մեր ամենօրյա անելիքներն են, որոնք պետք է իրականացվեն համախումբ ջանքերով»,- եզրափակեց նախարարը։ Երկարամյա և անբասիր ծառայությունների համար ԿԳՄՍ նախարարը ոսկե մեդալով պարգևատրեց գրադարանի չորս աշխատակիցներ՝ Ալիսա Ադամյանին, Քրիստինե Մաթևոսյանին, Բալասան Հարությունյանին և Արմինե Միրզախանյանին։

armine naxarar

alis

bella

isbn

    Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ Ազգային գրադարանի պատմության ցուցասրահի բացումը, որտեղ ներկայացված են գրադարանի հիմնադիր փաստաթղթեր, նամակներ, գրություններ, Ալ. Թամանյանի շենքի մեծադիր նախագիծը, արխիվային լուսանկարներ և Հովհաննես Նաղաշյանի դրվագազարդ կահույքի նմուշներ։ Հանդիսավոր երեկոյի միջոցառումներին աջակցել էին Կոմիտասի անվան կոնսերվատորիան և Երևանի կոնյակի գործարանը։

karmir tel

erajishtnrr