ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայկ Համբարձումյանի նոր ուսումնասիրությունը

հլս 22, 2024 Նորություններ Նվիրատվություններ

haykhambardzumyan
 

Լույս է տեսել բանասիրական գիտությունների թեկնածու Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» գիրքը։ Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են՝ էպոսների ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, հերոսների ճաշացանկը, սննդային նախապատվությունները, կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։

Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային մշակութային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանը։ Գիրքը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժնի կողմից համակարգվող «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։