Հեռախոսահամար
ապր 25, 2024 Միջոցառումներ
Հայաստանում բարձրագույն գրադարանային կրթությունը սկիզբ է առել 1950-ական թվականներին՝ նախ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետին կից, ապա 1969-70 ուս. տարուց՝ Խաչատուր Աբովյանի ավան Հայկական պետական մանկավարժական համալսարանում։ Գրադարանային կրթության երախտավորներից է Հայկ Դավթյանը, որի ծննդյան 105-ամյակն է այսօր։
Այդ առիթով Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել է հիշատակի ցերեկույթ, որը նվիրված էր անվանի մատենագետի, գրքագետի, թարգմանչի վաստակի գնահատմանը։ Հայկ Դավթյանի մատենագիտական ժառանգությունը ներկայացրեց գրադարանի անձեռնմխելի գրականության բաժնի վարիչ Ալիսա Ադամյանը։
Ելույթ ունեցան Դավթյանի նախկին ուսանողներ Ներսես Հայրապետյանը և Աիդա Ադամյանը։ Անձեռնմխելի գրականության բաժնի ընթերցասրահում բացվեց Հայկ Դավթյանի գրքերի, թարգմանությունների և հոդվածների ցուցադրությունը։