ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | նոյեմբեր

մրտ 13, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

nov 2023
 

Նոյեմբերին ընթերցողների ամենապահանջված գրքերի ցանկում դարձյալ առաջին հորիզոնականներում են Ագաթա Քրիստիի դետեկտիվները (12 անուն), Էրիխ Մարիա Ռեմարկի վեպերը (4)։ Ամենաշատ կարդացված գրքերի տասնյակներում երկուական գրքով ներկա են Ալեքս Մայքլիդիսը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Էլիֆ Շաֆաքը, Ջոն Բոյնը, Ջոն Գրինը, Ջոջո Մոյեսը, Սթիվեն Քինգը և Ուիլյամ Սարոյանը։

Հանրապետության մարզային և հանրային գրադարաններում ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակում երեք հայ և յոթ արտասահմանյան հեղինակներ կան։ Այս ամիս երևանցի ընթերցողները նախընտրել են ամերիկացի գրող Հարփըր Լիի «Ծաղրասայլակ սպանելը» վեպը, որը լույս տեսնելով 1960 թվականին Միացյալ Նահանգներում անմիջապես ընդգրկվեց պարտադիր դպրոցական ընթերցանության ցուցակներում։

Հայ դասական և ժամանակակից հեղինակներից երկու գրքով ցուցակում ներկայացված են Գուրգեն Մահարին, Վարդգես Պետրոսյանը, Աշոտ Աղաբաբյանը, Գոհար Նավասարդյանը, իսկ Րաֆֆու վեպերից հիշատակված են «Խաչագողի հիշատակարանը», «Խենթը» և «Սամվելը»։ «Ոչ ոք չի կարող հույսը դնել ապագայի վրա»։ Այդպես է կարծում իր ապագան և երջանկության իրավունքը փնտրող խիզախ Ջեյն Էյրը՝ անգլիացի վիպասան Շառլոթ Բրոնթեի համանուն սոցիալ-հոգեբանական վեպի հերոսուհին։ Գեղարքունիքի մարզային գրադարանում այս ամիս թևածել է սիրված վիպական հերոսուհի Ջեյն Էյրի ոգին։ Շառլոթ Բրոնթեի գիրքը պահանջված է եղել նաև Տավուշում, ինչպես նաև Երևանի Աջափնյակ համայնքում։

Մարզային գրադարաններում ամենապահանջարկված հայ գրողը մնում է Հովհաննես Թումանյանը։ Նրա գրքերը հավասարապես շրջանառվում են թե՛ մանկական, և՛ թե 16 տարեկանից բարձր ընթերցողական խմբերում։ Նախընտրելի գրողների մեջ են նաև Պաուլու Կոելյուն, Ռիչարդ Բախը, Գուրգեն Մահարին, Վարդգես Պետրոսյանը, Ջորջ Օրուելը։