ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի աշխատանքային այցը ԱՄՆ

նմբ 05, 2025 Նորություններ

 

ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆ 

Աննա Չուլյանը հանդիպել է Կոնգրեսի գրադարանի կառավարման գծով փոխտնօրեն Ռոբին Դեյլին, ում հետ քննարկվել է գրադարանների համագործակցության շրջանակը, մասնավորապես՝ Կոնգրեսի գրադարանի խորագրերի շտեմարանում հայկական թեմաներով խորագրերի ներգրավման վերաբերյալ, հայերենի առանձնահատկությունների և նշաճանաչման կարևորության վերաբերյալ, ինչը կնպաստի հայկական բովանդակությամբ տպագիր նյութերի ներգրավմանը և ճշգրիտ նկարագրություններին Կոնգրեսի գրադարանի համապատասխան շտեմարաններում։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում մատչելի ձևաչափերով հայալեզու նյութերը, որոնց փոխանակման վերաբերյալ կար նախնական պայմանավորվածություն Կոնգրեսի գրադարանի կույրերի և տպագիր նյութերի սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար նախատեսված հավաքածուների տնօրեն Էլիս Օ՛Ռեիլիի հետ։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն Կոնգրեսի գրադարանին տրամադրելու մատչելի ձևաչափերով հայալեզու նյութերը, հիմնականում ձայնանիշքերը՝ ըստ պահանջի։ 

Քննարկվել է տարիներ շարունակ հաջողությամբ իրականացվող գրքափոխանակության ծրագիրը երկու գրադարանների միջև, որն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության միջնորդությամբ և աջակցությամբ։ Վերահաստատվել է գրքափոխանակության ծրագրի շարունակականության անհրաժեշտությունը և կարևորությունը՝ հաշվի առնելով տարիների ընթացքում երկու գրադարանների համալրման քաղաքականությունների առաջնահերթությունների արդիականացումը։ Կոնգրեսի գրադարանի Աֆրիկայի և Միջին Արևելքի վարչության հայկական և վրացական հավաքածուների մասնագետ Խաչիկ Մուրադյանի հետ քննարկվել են հայկական տպագիր ժառանգության համալրման, մշակման, թվայնացման և վերականգնման հարցերը, Ազգային գրադարանի հետ համագործակցության շրջանակը, մասնավորապես՝ նյութերի հայերեն նկարագրությունների, տառադարձությունների, խորագրերի, ինչպես նաև թվային պատճեների փոխադարձ համալրումների վերաբերյալ։

photo_5206388111477247640_y photo_5206388111477247644_y photo_5206388111477247643_y

photo_5206388111477247642_y photo_5206388111477247641_y


ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հարվարդի համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և քաղաքակրթությունների բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Քրիստինա Մարանչիի հետ հանդիպման ընթացքում    նա հայտնել է իր խորին երախտագիտությունը ՀԱԳ թվային շտեմարանների հասանելիության համար, ինչը նպաստում է իրականացվող հայագիտական հետազոտությունների զարգացմանը։ Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն աջակցել Հարվարդի համալսարանի հետազոտողներին՝ տրամադրելով հասանելիություն անհրաժեշտ նյութերի թվային պատճեներին, մատենագիտական ցանկերի, ինչպես նաև գիտաժողովների փոխադարձ մասնակցությունների վերաբերյալ։

 

Հարվարդի համալսարանի Հոութեն գրադարանի (Houghton Library) տնօրեն Թոմաս Հայրիի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին իրենց հավաքածուներում պահվող հնատիպ գրքերի համալրման, մշակման, պահպանման առանձնահատկությունները։    Վաղ շրջանի գրքերի և ձեռագրերի բաժնի ղեկավար Ջոն Օվրհոլտը և ղեկավարի տեղակալ Քրիստինա Յակոբսոնը ներկայացրեցին Հոութեն գրադարանի հայկական հավաքածուն, դրա ստեղծման պատմությունը, համալրման քաղաքականությունը և մատենագիտական նկարագրությունների նրբությունները և բարդությունները։ 

 

Հարվարդի համալսարանի Ուայդնր գրադարանի (Widener Library) Միջին Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի բաժանմունքի ղեկավար Մայքլ Հոփերը ծանոթացրեց Ուայդնր գրադարանի հայկական հավաքածուներին, որոնք այս պահին կազմում են 145.000 վերնագիր և շարունակաբար համալրվում են։ Հետաքրքրական է, որ Ուայդնր գրադարանը համալրվում է նաև հայալեզու «մանր» նյութերով (բացիկ, ֆլայեր, թերթիկներ և այլն), որոնք արտացոլում են հայկական սփյուռքի իրողությունը։ Ժամանակակից սփյուռքի մամուլի հարուստ հավաքածուն պարբերաբար համալրվում է, ինչը բացառիկ հնարավորություն է տեղեկավտություն ստանալու և ՀԱԳ մատենագիտական ցանկերում արտացոլելու համար։ 

 

 

 

photo_5206388111477247754_y (1) photo_5206388111477247740_y photo_5206388111477247714_y

photo_5206388111477247745_yphoto_5206388111477247733_yphoto_5206388111477247718_yphoto_5206388111477247720_y  

photo_5206388111477247715_y photo_5206388111477247712_y photo_5206388111477247709_y photo-5206388111477247706-y.jpg

photo-5206388111477247710-y.jpgphoto-5206388111477247711-y.jpgphoto-5206388111477247716-y.jpgphoto-5206388111477247719-y.jpg

photo-5206388111477247722-y.jpgphoto-5206388111477247741-y.jpgphoto-5206388111477247677-y.jpgphoto-5206388111477247705-y.jpg

photo-5206388111477247744-y.jpg photo-5206388111477247747-y.jpg photo-5206388111477247707-y.jpg

 

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ (NAASR) ՄԱՐՏԻԿՅԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ ԱՄՆ 

ԱՄՆ այցի շրջանակում կնքվեց համագործակցության հուշագիր Համազգային հայագիտական ասոցիացիայի Մարտիկյան գրադարանի հետ՝ ամրապնդելով արդեն իսկ ստեղծված արդյունավետ համագործակցությունը։ 

ՀԱԳ տնօրենը հանդես է եկել «Հայաստանի ազգային գրադարան. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային դասախոսությամբ։ Ներկա էին համայնքի ակադեմիական, մշակութային, կրթական կենտրոնների ներկայացուցիչները։

Համազգային հայագիտական ասոցիացիայի ակադեմիական գծով տնօրեն Մարկ Մամիկոնյանի հետ քննարկվեցին հետագա համագործակցության շրջանակը։ հայագիտական հետազոտությունների աջակցության, մատենագիտական ցանկերի տրամադրման, գիտաժողովների փոխադարձ մասնակցությունների վերաբերյալ։ Մարտիկյան գրադարանի տնօրեն Անի Բաբայանի հետ քննարկվել են Գրադարանի գրառումները Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակում ներառելու շարունակական աշխատանքները, ՀԱԳ-ում տպագիր նյութերի բացակա օրինակների հետահայաց և ընթացիկ համալրումները, ինչպես ֆիզիկական նյութերով, այնպես էլ թվային պատճեներով։

 

 

photo-5206388111477247632-y.jpg photo_5206388111477247695_y photo_5206388111477247633_y photo_5206388111477247657_y  

photo_5206388111477247660_yphoto_5206388111477247659_yphoto_5206388111477247656_yphoto_5206388111477247630_yphoto_5206388111477247658_y  


ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ (ALMA) 

Ամերիկայի հայկական թանգարանը հայտնի է իր բացառիկ հարուստ հավաքածուներով։ Թանգարանի տնօրեն Ջեյսն Սողիկյանը և հավաքածուների ղեկավար Գարի Լինդ-Սինանյանը ներկայացրեցին տպագիր հավաքածուները, որոնց մեծ մասը կազմում են Հայաստանից դուրս տպագրված հայալեզու և այլալեզու նյութերը, որոնց մասին Հայաստանում բացակայում է տեղեկատվությունը։ 

 

Թանգարանը ունի տպագիր մամուլի հարուստ հավաքածու, որն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Թանգարանը տրամադրեց մամուլի հավաքածուի գրացուցակը՝ ՀԱԳ հավաքածուների հետ համեմատելու և բացակա օրինակների հայտնաբերման և համալրման նպատակով։ 

 

photo_5206388111477247654_yphoto_5206388111477247655_yphoto_5206388111477247750_yphoto_5206388111477247653_y  


photo_5206388111477247759_yphoto_5206388111477247725_yphoto_5206388111477247761_y (1)photo_5206388111477247756_y  

photo_5206388111477247748_yphoto_5206388111477247763_yphoto_5206388111477247758_yphoto_5206388111477247762_y

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ARMENIAN CULTURAL FOUNDATION)

Հայկական մշակութային հիմնադրամը հայտնի է իր հայկական տպագիր մամուլի հավաքածուով։ Այցի նպատակն էր ծանոթանալ տպագիր հավաքածուներին։ Հիմնադրամի հետ ՀԱԳ-ը համագործակցում է տարիներ ի վեր։ 

Տնօրեն Արա Ղազարյանի հետ քննարկվեցին համագործակցության հնարավոր եզրերը, մասնավորապես՝ մամուլի հավաքածուի ուսումնասիրությունը, ՀԱԳ-ում բացակա օրինակների հայտնաբերումը, ինչպես նաև թվային պատճեներով համալրումը։ Հիմնադրամի հավաքածուն հարուստ է նաև եզակի երաժշտական նյութերով, բացառիկ մշակութային արժեք ներկայացնող նամականիով և հեղինակային մակագրություններով նյութեր։ 

 

photo_5206388111477247696_yphoto_5206388111477247694_yphoto_5206388111477247685_yphoto_5206388111477247674_y  

photo_5206388111477247689_yphoto_5206388111477247682_yphoto_5206388111477247680_yphoto_5206388111477247675_y  

photo_5206388111477247678_yphoto_5206388111477247684_yphoto_5206388111477247669_yphoto_5206388111477247668_y  


ՄԱՍԱՉՈՒՍԵԹՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ (MASSACHUSETTS INSTITUTE OF TECHNOLOGY) 

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Կանանց և գենդերային հետազոտությունների ծրագրի տնօրեն պրոֆեսոր Լեռնա Էկմեկչողլուի հետ  Հայաստանի ազգային գրադարանը տարիներ շարունակ աշխատել է՝ աջակցելով ծրագրի հետազոտություններին նյութերի թվային պատճեների տրամադրմամբ։ Ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն համատեղ աշխատել հայ կանանց կողմից ստեղծված մամուլի մատենագիտական ժողովածուի վրա։   

 

 

photo_5206388111477247749_yphoto-5206388111477247717-y.jpg  

ԲՈՍՏՈՆ ԱԹԵՆԻՈՒՄ (BOSTON ATHENAEUM) 

Բոստոն Աթենիում այցի ընթացքում տնօրեն Աննա Չուլյանը ծանոթացել է գրադարանի հավաքածուների հետ, այդ թվում հայերեն և բացառիկ այլալեզու հայագիտական նյութերի հետ։ Բոստոն Աթենիումի հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն աջակցել հայալեզու նյութերի մատենագիտական նկարագրություններին, ինչպես նաև ՀԱԳ հավաքածուների բացակա նյութերի թվային պատճենների համալրման վերաբերյալ։ 

 

 

photo_5206388111477247692_yphoto_5206388111477247672_yphoto_5206388111477247676_yphoto_5206388111477247667_y  

photo_5206388111477247691_y photo_5206388111477247666_y photo_5206388111477247693_y  


ԿՈԼՈՒՄԲԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 

Կոլումբիայի համալսարնաում տեղի ունեցավ Փիթր Բալաքյանի հանրային դասախոսությանը և իր նոր գրքի շնորհանդեսին, որին հրավիրված էր նաև տնօրեն Աննա Չուլյանը։ Փիթր Բալաքյանը իր մակագրությամբ նոր հրատարակությունը նվիրեց Հայաստանի ազգային գրադարանին՝ խոստանալով, որ կայցելի Հայաստանի ազգային գրադարան 2026 թվականի ամռան ամիսների ընթացքում և կհամալրի իր գրքերի գրադարանում բացակա օրինակները։ 

 

 

photo_5206388111477247652_y photo_5206388111477247651_y photo_5206388111477247650_ybfbf56d4-b032-4b93-9f7e-106e4970d6bd photo_5206388111477247649_y (1) 3076b180-7062-4269-9652-173f987e42d7  

 

ԲՐՈՒՔԴԵՅԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՔՈԼԵՋԻ ՀՈԼՈՔՈՍՏԻ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ և ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ (CHHANGE)

CHHANGE կենտրոնի տնօրեն դոկտոր Ասյա Դարբինյանը ծանոթացրեց Թանգարանին և Գրադարանի տպագիր հավաքածուին։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն աջակցել Կենտրոնի հետազետություններին անհրաժեշտ նյութերի թվային պատճեներով, ինչպես նաև համալրել ՀԱԳ հավաքածուները Կենտրոնի կողմից հրատարակված հայկական թեմաներին առնչվող նյութերով։ 

 

 

photo_5206388111477247713_yphoto_5206388111477247665_yphoto_5206388111477247708_yphoto_5206388111477247664_y

photo_5206388111477247746_y photo_5206388111477247737_y photo_5206388111477247736_y photo_5206388111477247663_y  

photo_5206388111477247662_y photo_5206388111477247629_y (1) photo_5206388111477247661_y  
 

ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ՀՈՎՆԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ 

Հայկական Հովնանյան դպրոց այցի ժամանակ ներկայացվել են դպրոցի կրթական և մշակութային ծրագրերը։ Ավագ դասարանի սաների հետ հանդիպման ընթացքում  ՀԱԳ տնօրենը ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանը, Գրատպության թանգարանը, հայալեզու շտեմարանները, ինչպես նաև ՀԱԳ կայքը, որը նաև արևմտահայերենով է, ինչը դյուրին է դարձնում սաների համար հասանելիությունը։ 

Տնօրեն Ստեֆանի Թորոսյանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն 2026 թվականի գարնանը հյուրընկալել ավագ դասարանի սաներին Հայաստանի ազգային գրադարանում և Գրատպության թանգարանում։

 

photo_5206388111477247645_y photo_5206388111477247646_y (1)  
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈԻՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը հրավիրված էր նաև ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։ Ընդունելությանը ներկա էին ինչպես ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր հայտնեցին մեծ հետաքրքրություն Հայաստանի ազգային գրադարանի մշակությաին ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ տարվող աշխատանքների նկատմամբ։ Հայ համայնքի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին Հայաստան այցերի ընթացքում այցելել նաև Հայաստանի ազգային գրադարան և Գրատպության թանգարան։ 

 

 

photo_5211005862745411269_y