Հեռախոսահամար
հկտ 21, 2024 Նորություններ Պաշտոնական
Հոկտեմբերի 16-ին համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության միջև։ Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը։
Գրադարանը քրեակատարողական ծառայությանը կօժանդակի ՔԿՀ-ի գրադարանների համար էլեկտրոնային գրադարանների ստեղծման, միջգրադարանային բաժնույթի ծառայության միջոցով գրքերի տրամադրման, ՔԿՀ գրադարանների աշխատակիցների որակավորման բարձրացման ու փորձի փոխանակման դասընթացների կազմակերպման և գրադարանային-մատենագիտական ու տեղեկատվական այլ միջոցներով։
Գրադարանի վեհաշուք նախագահական դահլիճում քրեակատարողական ծառայությունն ուշագրավ գիտաժողով էր կազմակերպել «Քրեակատարողական համակարգում սոցիալ-հոգեբանական աշխատանքների մարտահրավերները» խորագրով, որտեղ ելույթ ունեցան ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ։ Զեկուցողներից մեկը ելույթում նշեց, որ առնվազն վերջին 10 տարում նման բովանդակալից և կարևոր հարցադրումներով գիտաժողով չի հիշում։