ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ աշխատակիցները Մոսկվայում և Կազանում մասնակցել են միջազգային երկու կարևոր թեմատիկ ծրագրերի

հնս 20, 2024 Միջոցառումներ

hunisi 3

Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ Լուսինե Լուլուկյանը, Արմինե Մկրտչյանը և Սառա Զոհրաբյանը մայիսի 15-ից 27-ը Մոսկվայում և Կազանում մասնակցեցին միջազգային երկու կարևոր թեմատիկ ծրագրերի։ Հունիսի 3-ին նրանք գործընկերներին ներկայացրին Ռուսաստանի պետական գրադարանի «ԱՊՀ գրադարանների կրթական համագործակցություն» և «Գրադարանը բազմաբևեռ աշխարհում» համառուսաստանյան 28-րդ գրադարանային կոնգրեսի աշխատանքներին մասնակցության մասին իրենց հաշվետվությունը։

hunis

Իր ելույթում Սառա Զոհրաբյանը ներկայացրել է «Տեղեկատվական տեխնոլոգիաները գրադարանային ոլորտում. ինչպես գրավել երիտասարդ մասնագետներին» թեմայով զեկուցումը՝ Հայաստանի ազգային գրադարանի օրինակով։ Երիտասարդ գրադարանային մասնագետները տպավորված էին Կազանում Թաթարստանի ազգային գրադարանի շենքային պայմաններով, տեխնիկական հագեցվածությամբ։ Հատկանշական է, որ այդ գրադարանի շենքը կառուցված է հայկական տուֆով։

Մասնակցությունը նման նախագծերին լավ դպրոց է երիտասարդ գրադարանավարների համար՝ խորացնելու իրենց գիտելիքները և կապեր հաստատելու միջազգային գործընկերների հետ։