Հեռախոսահամար
հլս 18, 2024 Միջոցառումներ
«Ինձ թվում է՝ Զահրատը բանաստեղծություն կարող էր գրել ամեն ինչի մասին, այն ամենի մասին, ինչ կազմում է մարդկային կյանքը; Զահրատը իր բանաստեղծությամբ ապացուցեց, որ մարդկային կյանքում ամեն բան կարևոր է ու էական, որ մարդկային կյանքում ավելորդ ու անհարկավոր ոչինչ չկա: Եվ նա կարողացավ ստեղծել այդ կյանքի ու այդ իրականության համարժեք բանաստեղծական աշխարհը՝ ինքնատիպ, հավաստի գեղարվեստով անթերի ու մշտամնա». Երվանդ Տեր-Խաչատրյան:
Սիրելի՛ հետևորդներ, Հուլիսի 24-ին, 14։00-ին եկեք Ազգային գրադարան՝ միասին նշելու հայ բանաստեղծ Զահրատի 100 ամյակը։ Հանրային դասախոսությամբ հանդես կգա արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Գրադարանում կծանոթանաք նաև Զահրատի ստեղծագործություններին նվիրված ցուցադրությանը։ Վայրը՝ Հայաստանի ազգային գրադարան, Հասցեն՝ Տերյան 72, Մուտքն ազատ է։