ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիսություն նվիրված ՉԺՀ հիմնադրման 75-ամյակին

հկտ 28, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

ՉԺՀ դեսպան, Աննա Չուլյան, Ներսես Հայրապետյան
 

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ գրքային ցուցահանդեսի բացում և հանդիսություն նվիրված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին գրադարանի չինական հավաքածուի եզակի նմուշներ, չինական արվեստին նվիրված պատկերագրքեր, չինարենից կատարված գրական թարգմանություններ, Մատենադարանի հնագույն չինական ձեռագրերի թվայնացված նմուշներ։

ՉԺՀ 75

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան «Հայաստան-Չինաստան» բարեկամության միության նախագահ Կարեն Ավագյանը, ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինը, Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը և «Չինական գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Իզաբելա Մուրադյանը։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր ելույթում խոսեց Հայաստանի ազգային գրադարանի չինական հավաքածուի հազվագյուտ նմուշների, մասնավորապես 19-րդ դարում չինարենից հայերեն և հայերենից չինարեն թարգմանված գրքերի, «Սասունցի Դավիթ» էպոսի չինարեն հրատարակության, հայ-չինական գրադարանային կապերի մասին։

Իզաբելլա Մուրադյան

Միջոցառման գեղարվեստական մասում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Քսենիա Անդրեյենկոն կատարեց Այշայի պարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից, իսկ «Վիկտորիա» պարարվեստի դպրոց-ստուդիայի սաները ներկայացրին հայկական և չինական պարային կատարումներ։

պարային խումբ