ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ

նմբ 21, 2025 Նորություններ

Նոյեմբերի 24-ին, ժամը 14:30-ին, Հայաստանի ազգային գրադարանի Արվեստի բաժնի ընթերցասրահում տեղի կունենա հանդիպում գեղագրության վարպետ, արվեստագետ Ռուբեն Մալայանի հետ։ Հանդիպման ընթացքում Ռուբեն Մալայանը կխոսի հայոց տառարվեստի մշակույթի, դրա արմատների, գեղագիտական արժեքի և ժամանակակից մեկնաբանությունների մասին։ Կքննարկվեն նաև գեղագրության և ազգային ինքնության փոխադարձ կապը, ինչպես նաև Մալայանի ստեղծագործական փորձն ու հայ գրի նկատմամբ իր յուրահատուկ մոտեցումները։ 📚 Հանրային դասախոսությանը կարող են մասնակցել արվեստի, դիզայնի, պատմության և մշակույթի սիրահարները։ Մուտքն ազատ է։ 📍 Հայաստանի ազգային գրադարան Արվեստի բաժնի ընթերցասրահ (թամ. մասնաշենք, 3-րդ հարկ) Պատասխանատու՝ ՀԱԳ Անձեռնմխելի գրականության բաժին