Հեռախոսահամար
հնվ 23, 2025 Նորություններ
Հայաստանի ագային գրադարանը լույս է ընծայել «Հայաստանի գրադարանները 2023 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծությունը (կազմող՝ Մարիամ Ասլանյան)։
Համաձայն ժողովածուի 2023թ. հանրապետությունում գործել է հանրային բնույթի 578 գրադարան, որից 10-ը՝ մարզային, 110-ը՝ քաղաքային, 437-ը՝ գյուղական և 21 մանկական գրադարան։ Գրքում ներկայացվել է նաև Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական, Գիտատեխնիկական և Գիտաբժշկական գրադարանների 2023թ. տարեկան ամփոփ վիճակագրությունը։
Առանձին ներկայացված են նաև բուհական գրադարանների տվյալները՝ բուհերի տրամադրած տարեկան հաշվետվությունների հիման վրա։ Գիրքը կազմվել է ՀՀ ազգային վիճակագրական վարչության տրամադրած տվյալներով։ Այն հետազոտողների, գրադարանների, ԶԼՄ-ների և տարբեր կազմակերպությունների համար անհրաժեշտ աղբյուր է ՀՀ տարածքում գործող գրադարանների գործունեության ուսումնասիրության համար։ Գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով։ Գրքի թվային տարբերակին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://dspace.nla.am/.../da139a79-11bd-49e9-8a5c...