Հեռախոսահամար
հլս 09, 2024 Նորություններ Նվիրատվություններ
Հայաստանի ազգային գրադարանը ձեռք է բերել ամերիկյան «Ռաթջըրզ» համալսարանի (Rutgers University Press) կողմից այս տարի հրատարակված Ժուլիեն Զարիֆյանի «Միացյալ Նահանգները և Հայոց ցեղասպանությունը․ պատմություն, հուշ և քաղաքականություն» (The United States and the Armenian Genocide․ History, Memory, Politics) հատորը։
Հեղինակը ներկայացնում է, թե ինչու Վաշինգտոնի ադմինիստրացիան միայն 2021 թվականին պաշտոնապես ճանաչեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-ին իրագործված հայերի ցեղասպանությունը։ Ժուլիեն Զարիֆյան պատմություն է դասավանդում Ֆրանսիայի Պուատիե քաղաքի համալսարանում: Նա հեղինակ է ֆրանսերեն երկու գրքերի և հայոց ցեղասպանության թեմայով բազմաթիվ գիտական հոդվածների։ Ժուլիեն Զարիֆյանի հեղինակած գրքերի և ուսումնասիրությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: Գիրքը կարող եք պատվիրել և կարդալ Ազգային գրադարանի ընթերցասրահներում: