Հեռախոսահամար
հլս 09, 2024 Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում կազմակերպել էր դասընթաց՝ «Կիբեր-թրաֆիքինգ և կիբերանվտանգություն» թեմայով: Դասընթացը վարեցին Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի փորձագետ Վիկտորիա Ավակովան և ՏՏ անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Վիկտորիա Ավակովան խոսեց թրաֆիքինգի տեսակներից, նշեց, որ անկախ իրենց կամքից՝ այս հանցագործությանը զոհ կարող են դառնալ ցանկացած տարիքի և սոցիալական կարգավիճակի տղամարդիկ, կանայք և երեխաներ ամբողջ աշխարհում։ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես գրագետ օգտվել սոց.ցանցերից, խուսափել հաքերությունից, չխաբվել։ Մասնագետները բերեցին մի շարք իրական օրինակներ և նշեցին, որ առհասարակ խաբեությունները տեղի են ունենում ամենատարրական կանոններին չհետևելուց, տեղեկացված չլինելուց։
Մասնագետների խոսքերով անհրաժեշտ է տրամաբանել և կշռադատել ցանկացած իրավիճակ և չշարժվել վախի գործոնով, գիտակցաբար տարածել սոց. ցանցերում անձնական տվյալները, միշտ համեմատել առցանցն ու օֆլայնը։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան։ Հստակ էր, որ թեման արժանացել է հանդիպման մասնակիցների ուշադրությանը։ Նման դասընթացները հնարավորություն են ընձեռում մարդկանց դառնալ առավել զգոն, զերծ մնալ խաբեություններից և ավելի հետևողական լինել մեդիա դաշտում։