ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ-ում կազմակերպվել էր «Բյուր Աստղ» խորագիրը կրող համերգ և ցուցահանդես

հնս 17, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

su

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը ծառայում է որպես համաշխարհային հիշեցում երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց բարեկեցության խթանման կարևորության մասին: Երեխաների պաշտպանության միջազգային օրը հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից և առաջին անգամ նշվել է 1950 թվականին։ Հունիսի մեկն այն օրն է, երբ պետք է ընդունենք այն մարտահրավերները, որոնց բախվում են երեխաներն ամբողջ աշխարհում և քայլեր ձեռնարկենք՝ ապահովելու, որ նրանք ունենան ապահով և երջանիկ մանկություն: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ`Հայաստանի ազգային գրադարանի Թամանյանական մեծ դահլիճում, «Մաեստրո» մշակութային կազմակերպության հետ համատեղ կազմակերպվել էր «Բյուր Աստղ» խորագիրը կրող համերգ և ցուցահանդես։

ddd-1

Դահլիճը լեփ-լեցուն էր, ազատ նստարաններ չկային։ Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան տաղանդաշատ երիտասարդներ, երաժիշտներ։ «Բյուր աստղ» Ծրագրի նպատակն է ծանոթացնել հայկական ազգային և համաշխարհային երաժշտական արվեստի գոհարներին: Համերգին մասնակցում էին Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների շնորհալի երիտասարդ կատարողներ, որոնց ելույթները հիացնում էին հանդիսականներին, բուռն և երկարատև ծափողջույնների արժանանում: Դաշնամուրը, թավջութակը, քանոնը, քամանչան, սանթուրը, սաքսաֆոնը, հարվածային և այլ երաժշտական գործիքներ միանգամայն այլ հնչեղություն էին ստանում տաղանդավոր երեխաների վարպետության շնորհիվ: Միջոցառման ավարտին մասնակիցները, հյուրերը ծանոթացան Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի մշակույթի տան սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսին։

dd

ddddd

aa