ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ աշխատանքային այցը Գեղարքունիքում

ապր 21, 2026 Նորություններ

IMG-0387-1-1

Ապրիլի 14-ին ՀԱԳ աշխատակիցներ Ներսես Հայրապետյանը, Մայա Հայրապետյանը և Անիցա Գենջյանը #Ազգային_գրադարանային_շաբաթվա ծրագրի շրջանակում աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էին։ Այցի շրջանակում համագործակցության և գրքափոխանակության բաժնի տարեկան սուբսիդիայի հաշվին Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանը, ինչպես նաև 7 համայնքային և Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը համալրվեցին շուրջ 400 միավոր գրականությամբ։ Ազգային գրադարանի աշխատակիցները մասնակցեցին Գեղարքունիքի մարզային գրադարան կազմակերպած «Գիրք, հեքիաթ և երգ» խորագրով միջոցառմանը։

Ներսես Հայրապետյանը իր ողջույնի խոսքում՝ կարևորելով ժամանակակից հասարակության մեջ գրադարանների դերը, ընդգծեց, որ գրադարանները միայն գրքերի պահոցներ չեն, այլ գիտելիքի տարածման, կրթության խթանման և համայնքային կյանքի կարևոր կենտրոններ։ Իր խոսքում նա անդրադարձավ նաև համայնքային և դպրոցական գրադարաններում նորարարական մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը՝ նշելով, որ ժամանակակից գրադարանները պետք է քայլեն թվային դարաշրջանին համընթաց, զարգացնեն ծառայությունները և ապահովեն տեղեկատվության առավել լայն և հավասար հասանելիություն բոլորի համար։

Ներսես Հայրապետյանը հատկապես կարևորեց նման նախաձեռնությունների շարունակականությունը՝ ընդգծելով, որ մարզային և համայնքային գրադարանների հզորացումը մեծ դեր ունի ընթերցանության մշակույթի պահպանման և զարգացման գործում։