ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

ՀԱԳ աշխատակիցները որակավորման հավաստագրեր են ստացել Ռուսաստանի պետական գրադարանից

սպտ 04, 2024 Նորություններ

քոքոքո
 

Տպագիր արտադրանքի վերականգնումը շատ կարևոր է մշակության ժառանգության պահպանման տեսանկյունից։ Ըստ Գրադարանների և գրադարանային գործի մասին ՀՀ օրենքի՝ Հայաստանի ազգային գրադարանն ապահովում է ֆիզիկապես մաշված, եզակի և (կամ) հազվագյուտ գրավոր հուշարձանների, գրադարանային փաստաթղթերի ամրակայումը և վերականգնումը։ Ազգային գրադարանի այդ գործառույթը լավագույնս իրականացնելուն նպաստում են նաև մասնագիտական դասընթացներն ու սեմինարները։

գֆգֆ

Գրադարանի աշխատակիցները՝ տպագիր արտադրանքի վերականգնման բաժնի վերականգնող Անուշ Ղազարյանը և համալրման բաժնի գրադարանավար Տաթևիկ Ղամբարյանը հուլիսի 22-ից օգոստոսի 3-ը մասնակցել են Ռուսաստանի պետական գրադարանի կազմակերպած «Դասական թերթային վերականգնում» դասընթացին և որակավորման հավաստագրեր ստացել Ռուսաստանի պետական գրադարանից։ Նրանք այսօր հաշվետվություն ներկայացրին վերապատրաստման դասընթացի վերաբերյալ, մի շարք մասնագիտական մանրամասեր պատմեցին երկշաբաթյա դասընթացից, խոսեցին մասնագիտական փորձառության, ինչպես նաև իրենց քաղած օգտակար գաղափարների մասին, այնուհետև պատասխանեցին գործընկերների հարցերին։