ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ալեն Ռենե «Հիրոսիմա, իմ սեր»

հլս 10, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

zzz
 

Հուլիսի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց Սինե ակումբի հերթական ֆիլմը։ Մանակիցներն այս անգամ դիտեցին Ալեն Ռենեի «Հիրոսիմա, իմ սեր» ֆիլմը։ Սա մի հիասքանչ պատմություն է ֆրանսիացի կինոդերասանուհու և ճապոնացի ճարտարապետի՝ հետպատերազմյան Հիրոսիմայում սկիզբ առած սիրո մասին։ Ամբողջ ֆիլմը միայն երկու հերոսների խոսակցություն է, որոնք միաժամանակ խոսում են սիրո, մահվան, հիշողության և մոռացության մասին:

«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանի խոսքերով ֆրանսիական Նոր ալիքի բոլոր ռեժիսորները շատ բարձր են գնահատել Ալեն Ռենեի ֆիլմը։ Ֆիլմը սկզբից մինչև վերջ շատ անկեղծ է և դիտողը հերոսների հետ վերապրում է ամեն բան։ Զաքոյանը նշում է, որ սա ուսանելի ֆիլմ է, որը հուշում է, թե ինչ է զգացմունքը և որտեղ է այն։

zxzx

Ֆիլմը 1961 թ-ին արժանացել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակին։ Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ՝ «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության / Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ՝ կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին: Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով: Մուտքն ազատ է: Հասցեն` Տերյան 72: