ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Ժան-Լյուկ Գոդար «Արհամարհանք»

հնս 13, 2024 Միջոցառումներ Կինոակումբ

filmmm
 

Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեց Սինե-ակումբի հերթական ֆիլմը՝ «Արհամարհանք»-ը, որը հիմնված է Ալբերտո Մորավիայի հանրահայտ համանուն վեպի վրա։ «Թեև ֆիլմը ստեղծելիս ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարը այդ վեպի վրա է հենվել, բայց դա բնավ չի խանգարել նրան գրականությունից ամբողջովին դուրս լինել»,- Թամանյանական դահլիճում, ցուցադրությունից առաջ, ասաց «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի հիմնադիր նախագահ, կինոգետ Գարեգին Զաքոյանը։

Կինոգետի խոսքով՝ կինոռեժիսոր, սցենարիստ Գոդարը մի կինոգործիչ է, որը «ոտքով-ձեռքով կինոյի մեջ է»՝ իրատեսական հայացքներով, մտքերով, սյուժեների բազմազանությամբ, ոճային առանձնահատկություններով, ինչն էլ ֆիլմերին հաղորդում է նոր գույներ ու նոր լույս։ «Եթե Գոդարից ընդամենը մեկ ֆիլմ նայեք, ապա շատ դժվար կլինի նրա մասին ճիշտ պատկերացում ունենալ։ Գոդարը, և առհասարակ ֆրանսիացի մյուս ռեժիսորները, առաջինն էին կինոյի պատմության մեջ, որ զգում ու հասկանում էին կինոյի պատմությունը։ Իրենք սիրում էին իրենց նախնիների ֆիլմերը և ապրում էին դրանով. մի կողմից՝ հենվելով նախնիների վրա, մյուս կողմից՝ նոր ձևեր բերելով ֆիլմում»,- նշեց Զաքոյանը։

movietime

«Արհամարհանք»-ը տղամարդու և կնոջ շատ հետաքրքիր հարաբերությունների մասին է, թե ինչպես սերը կարող է վերածվել արհամարհանքի։ Ֆիլմի հիմնական տեսարանները նկարահանվել են փողոցում, որոնք, ըստ կինոգետի, «կյանքին ավելի մոտ ու հարազատ են»»։ Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում են կինոդիտումներ՝ նվիրված ֆրանսիական կինոյին։