Հեռախոսահամար
հկտ 21, 2024 Միջոցառումներ Կինոակումբ
Հայաստանի ազգային գրադարանում այս պահին ընթանում է Սինե-ակումի հերթական ֆիլմը՝ ֆրանսիական նոր ալիքի առաջատար ներկայացուցիչ Կլոդ Շաբրոլի գլուխգործոց «Կանացի գործը»` Իզաբել Յուպերի փայլուն գլխավոր դերակատարմամբ։
Ֆիլմը ներկայացնելիս Սինե-ակումբի համակարգող Արթուր Վարդիկյանն ընդգծեց, որ սա Կլոդ Շաբրոլի՝ կինոակումբում ցուցադրվող երրորդ ֆիլմն է՝ «Սիրուն Սերժ»-ից ու «Արարողություն»-ից հետո։ Յուպեի մարմնավորած հերոսուհին գոյատևման, անկախության ձգտման և բացահայտվելու մշտական վախի մթնոլորտում նավարկում է մութ օվկիանոսում, որտեղ զոհի և հանցագործի դերերը ներհյուսվում են:
Ֆիլմի հիմքում Մարի-Լուիզ Ժիրոյի իրական պատմությունն է, որը 1943-ի հուլիսի 30-ին գիլյոտինով գլխատվեց Շերբուրի շրջանում 27 անօրինական հղիության ընդհատման (աբորտի) իրագործման համար։ Յուպերն այս ֆիլմի համար արժանացավ Վենետիկի կինոփառատոնի Վոլպի գավաթին։ Շաբրոլը, Յուպերն ու Մարի Տրենտինյանն ֆիլմի համար Սեզար ստացան։ Ֆիլմը դարձավ Շաբրոլի 1980-ականների ամենանշանակալից ստեղծագործական հաջողությունը։
Սինե-ակումբը Հայաստանի ազգային գրադարանում գործում է արդեն երրորդ տարին անընդմեջ` «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ի, Ազգային գրադարանի, Հայաստանի Ֆրանսիայի դեսպանության/ Ֆրանսիական ինստիտուտի համագործակցությամբ` կինոսերներին ներկայացնելով ֆրանսիական ֆիլմերի ընտրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են ֆրանսերեն` հայերեն և անգլերեն ենթագրերով։