ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ֆիլմի դիտում | Կլոդ Շաբրոլ «Կանացի գործ»

հկտ 21, 2024 Միջոցառումներ Սինէ-ակումբ

kanaci gw8]
 

Հոկտեմբերի 22-ին եկեք Սինե-ակումբ՝ դիտելու ֆրանսիական «նոր ալիքի» վարպետ ռեժիսոր Կլոդ Շաբրոլի առանցքային գլուխգործոցներից մեկը՝ «Կանացի գործը» (1988)` Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած Իզաբել Յուպերի փայլուն գլխավոր դերակատարությամբ։

Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին Մարին՝ ընտանիքի մայրը, որի ամուսինը գերեվարված է Գերմանիայում, հանգամանքների բերումով օգնում է հարեւանուհուն ընդհատել անցանկալի հղիությունը: Այս եզակի դրվագն արագորեն վերածվում է գաղտնի գործունեության, երբ պատերազմի և աղքատության թակարդում հայտնված այլ կանայք ևս հայցում են նրա օգնությունը:

Քանի որ Վիշիի ռեժիմը պարտադրում է իր բարոյական նորմերը, իսկ աղքատությունը նոր թափ է առնում, Մարին այս անօրինական գործունեությունը վերածում է իր ապրուստի հիմնական միջոցի: Գոյատևման, անկախության ձգտման և բացահայտվելու մշտական վախի մթնոլորտում նա նավարկում է մութ օվկիանոսում, որտեղ զոհի և հանցագործի դերերը ներհյուսվում են:

Երրորդ տարին անընդմեջ Ֆրանսիայի դեսպանությունը/Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը «Ֆիլմադարան» ՀԿ-ի հետ համատեղ Ազգային գրադարանում կազմակերպում է կինոակումբ՝ նվիրված ֆրանսիական կինոյին:

Հասցե՝ Ազգային գրադարանի Մեծ Դահլիճ՝ Տերյան 72, Երևան։ Ֆիլմը ֆրանսերեն է՝ հայերեն/անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է։