ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայ-իրանական գրական և մշակութային համագործակցության նոր հեռանկարներ

սպտ 07, 2026 Նորութիւններ

IMG-0387-1-1

Հայ-իրանական գրական և մշակութային համագործակցություն Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակում ոչ պաշտոնական այցով Հայաստանի ազգային գրադարան էին այցելել իրանական պատվիրակությունը՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդիի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին Իրանի «Գրքի և գրականության տուն» հրատարակչության գլխավոր տնօրեն Էբրահիմ Հեյդարին, հրատարակչության փառատոնների կազմակերպման պատասխանատու Հոսեյն Սաբզեն և ժամանակակից գրող Մորթեզա Բարզեգարին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ազգային գրադարանի և իրանական գործընկեր կառույցների միջև համագործակցության հնարավոր ուղղություններն ու փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։ Անդրադարձ եղավ համատեղ ծրագրերի իրականացմանը, փոխադարձ թարգմանական նախաձեռնություններին, մասնագիտական այլ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև գրականության և մշակութային ժառանգության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորություններին։ Այցի շրջանակում պատվիրակության անդամները եղան ՀԱԳ-ի Գլխավոր ընթերցասրահում, ծանոթացան վերջերս բացված իրանական գրականության անկյան գործունեությանն ու հավաքածուին, ինչպես նաև հանդիպեցին գրադարանի իրանցի օգտվողներին։ Քննարկվեց իրանական գրականության անկյունը նոր հրատարակություններով և ժամանակակից իրանական գրականությամբ համալրելու հնարավորությունը։

Հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր ընդգծելու գրքի և գրականության կարևոր դերը հայ-իրանական մշակութային երկխոսության զարգացման, մասնագիտական կապերի ամրապնդման և համագործակցության նոր ուղղությունների ձևավորման գործում։