Հեռախոսահամար
սպտ 01, 2026 Նորութիւններ

Սիրելի՛ ընթերցողներ, նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ լավ նորություն ունենք ձեզ համար։ Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողների համար կրկին հասանելի են հայկական ամենամեծ և առաջատար թվային գրադարանի՝ Vlume-ի էլեկտրոնային պաշարները։ Ձեզ հասանելի են՝
Բազմաթիվ ձայնագրքեր և էլեկտրոնային գրքեր՝ ավելի քան 250 հեղինակներից։
3500-ից ավել ժամ բարձրորակ ձայնագրություններ՝ ավելի քան 35 լավագույն արվեստագետների կատարմամբ։
Արևելահայերեն և արևմտահայերեն բովանդակություն։
Մանկական պատկերազարդ ու անիմացիոն գրքեր փոքրիկների համար։
Այսուհետ ձեր սիրելի գրքերը կարող եք կարդալ և լսել նաև առօրյա օգտագործման սարքերով՝ ցանկացած պահի և ցանկացած վայրում։
Անվճար անդամակցությունն ակտիվացնելու և մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելեք Հայաստանի ազգային գրադարան։
Գրանցվելու համար հետևեք տեսաուղեցույցին՝
https://youtu.be/uvw9cTQx5IA
Vlume-ի WEB տարբերակը՝
https://web.vlume.com/
