ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի այցը

հլս 25, 2024 Նորություններ Պաշտոնական

1234

     Հուլիսի 18-ին Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Վասիլիս Մարագոսը։ Դեսպանին դիմավորեց և գրադարանի թամանյանական շենքում շրջայց վարեց գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

tangaranerku hogi

Գրադարանի հետ ծանոթությունը սկսվեց Գրատպության թանգարանից, որտեղ նա ծանոթացավ հայ գրքի տպագրության պատմությանը։ Դեսպանը եղավ նաև գրադարանի պատմության նորաբաց ցուցասրահում։ Այցելության վերջում գրադարանի տնօրենը դեսպանին ներկայացրեց Ազգային գրադարանի ընթացիկ և հեռանկարային ծրագրերը և հնարավոր համագործակցության ուղղությունները, այդ թվում գրադարանավարների վերապատրաստումների կազմակերպման, գրադարանային և տեղեկատվական ոլորտի եվրոպական մասնագետների հրավիրման և այլ հարցեր։

ttgg