ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Երվանդ Քոչարի տուն-թանգարանը ՀԱԳ-ին է նվիրել «Մաեստրո Քոչարը: Հուշերի անդրադարձում» հուշագրությունների ժողովածուն

հնս 11, 2024 Նորություններ Նվիրատվություններ

qochar
 

«Գրքում մի հիշատակություն կա, թե ինչպես է մեծանուն Լևոն Ներսիսյանը մի առիթով ասում. «Մաէստրո, Դուք այն կամուրջն եք, որի վրայով պիտի անցնեն մյուսները» և Քոչարը զայրացած ընդհատում է. «Ա՛յ տղա, այդ ինչե՞ր ես ասում, ես և՛ կամուրջն եմ, և՛ վրայից անցնողը»: Ահա թե ինչու պետք է ունենանք Քոչարը մեր ներսում: Այս գրքի բոլոր պատմությունները եզակի են անառարկելիորեն և տանում են այն ճանապարհով, որով գնաց Քոչարը՝ մնալով միայն արվեստի հետ: Իր արվեստի հետ»: 

Երվանդ Քոչարի տուն-թանգարանը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել վերոնշյալ գիրքը՝ «Մաեստրո Քոչարը: Հուշերի անդրադարձում» հուշագրությունների ժողովածուն: Գրքում դրվագաբար ներկայացվում են նաև հայ ականավոր նկարիչ-քանդակագործ, արձանագորշ Երվանդ Քոչարի խոսքը, դիտողությունները, դիտարկումները մարդկանց հետ հարաբերվելիս: Գիրքը կազմել ու խմբագրել են Անատոլի Հովհաննիսյանը և Լալա Մարտիրոսյան-Քոչարը:

Գրքում Մաեստրոյի մասին իրենց հուշերն են պատմել նրա ժամանակակից այնպիսի անհատներ, ինչպիսիք են Ռուբեն Ադալյանը, Վարազդատ Հարությունյանը, Ղուկաս Չուբարյանը, Գրիգոր Հասրաթյանը, Ռոբերտ Էլիբեկյանը, Վիգեն Իսահակյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Մարգո Ղուկասյանը, Արա Վահունին, Քոչարի որդիները, այլք: