ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Դասընթաց գրադարանավարների համար․ մեդիան և մեդիագրագիտությունը» թեմայով քննարկում ՀԱԳ-ում

հկտ 31, 2024 Միջոցառումներ

մեդիա 6
 

Հայաստանյան Մեդիագրագիտության շաբաթի շրջանակում Ազգային գրադարանում նոյեմբերի 6-ին անցկացվեց «Դասընթաց գրադարանավարների համար․ մեդիան և մեդիագրագիտությունը» թեմայով հանդիպում-քննարկում, որը վարեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետ Գեղամ Վարդանյանը։ Ազգային գրադարանի և Երևանի մի շարք գրադարանների աշխատակիցներին բանախոսը ներկայացրեց մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևորությունը, որում մեծ դեր ունեն նաև գրադարանավարները։

Գեղամ Վարդանյանն ընդգծեց, որ մեդիագրագիտությունն օգնում է տեղեկատվական հոսքերը հասկանալու, կեղծ լրատվությունից ու քարոզչությունից խուսափելու և շատ այլ հարցերում։ Նա ներկայացրեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի https://media.am/ կայքը և իրենց պատրաստած գործիքակազմը, որոնք ուղեցույց կծառայեն մեդիագրագետ աշխատանքի համար։ Հատկապես մեդիատիրույթում արհեստական բանականության ներգրավվածության աճող տեմպերը նկատի ունենալով՝ պետք է առավել զգույշ ու գրագետ լինել մեր իսկ սոցիալական հարթակներում. չէ՞ որ այսօր ամեն մեկս մեդիան ենք։ Պատահական չէ, որ այս տարի՝ նոյեմբերի 4-10-ը «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության համատեղ կազմակերպած Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո։

մմմ66 գեղ.

Դասընթացի՝ թեմայով մտահոգ մասնակիցները մի շարք հարցեր ուղղեցին մեդիափորձագետին, և հետաքրքիր ու արյունավետ քննարկում ու զրույց ծավալվեց առկա մարտահարավերների և ինչու չէ, նաև դրանց լուծման ուղիների շուրջ։ Գեղամ Վարդանյանը ուղեցույցներ բաժանեց միջոցառմանը ներկա գրադարանների ներկայացուցիչներին։ Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը։ Հայաստանում շաբաթն անցկացվում է արդեն յոթերորդ անգամ։