ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | օգոստոս

սպտ 12, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design - august 
 

«Օգոստոս... Երկինքը սարերից ներքև։ Մեղուները ծույլ են ու դանդակոտ։ Գիշերներն անտանելիորեն անխպռով են, իսկ առավոտյան կողմ այնքան ցող է լինում, որ հավաքես՝ բուռդ կլցվի։ -Ամառվա մեջքը կոտրվել է,-ասում է Տատան։ Մնաս բարով, ամառ, մնաս բարով»։ Նարինե Աբգարյան, «Զուլալի» Հայաստանյան գրադարանների՝ օգոստոսին ամենաշատ ընթերցված գրքերի ցանկում է «Զուլալին»։ Հայաստանի մարզային, հանրային և համայնքային գրադարաններում 2023 օգոստոսին ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակում ներառված է 91 գիրք։ Դրանցից 17-ը հանդիպում են մեկից ավելի գրադարանների տասնյակներում։ Ամենաշատ ընթերցվող հեղինակների ցուցակի առաջատարն Ագաթա Քրիստին է՝ 8 գրքով, որին հաջորդում են Ռեմարկը և Գոհար Նավասարդյանը՝ 3-ական, իսկ Նարինե Աբգարյանը, Ալբեր Քամյուն, Դոստաևսկին, Էլիֆ Շաֆաքը, Ժյուլ Վեռնը, Մարկ Լևին և Ֆիցջերալդը՝ 2-ական գրքով։ 

Դպրոցականների ամառային արձակուրդով պայմանավորված՝ գրադարանների ցուցակներում գերիշխում են հայ դասական գրողները՝ Բակունցը, Դեմիրճյանը, Զորյանը, Րաֆֆին, որոնք ներկայացված են տարբեր գրքերով և հրատարակություններով։ ՀՀ օգոստոսյան գրքային քարտեզը զարդարված է 10 հայ գրողների գրքերի շապիկներով, որոնք ամենաշատն են սպասարկվել տվյալ մարզում և մայրաքաղաք Երևանում։ Ագաթա Քրիստիի «Արևելյան ճեպընթացը» երկու ամիս անփոփոխ Լոռու մարզային գրադարանում գլխավորում է ամենաշատ սպասարկված գրքերի ցուցակը։ Առաջին անգամ առաջատար գրքերի տասնյակում է հայտնվել սփյուռքահայ գրականության հիմնադիրներից մեկը՝ Շահան Շահնուրը, որի՝ սփյուռքահայերի ուծացման վտանգի մասին «Նահանջը առանց երգի» վեպը Արմավիրի մարզային գրադարանում ամսվա ամենաընթերցված գիրքն է։ 

Արարատի մարզային գրադարանում նույնպես մինչ այժմ տասնյակներում չընդգրկված հեղինակ ունենք։ Գրիգոր Բալասանյանի «Պատուհանի տակ ծղրիդն է երգում» վեպը մի երիտասարդի դեգերումների, կյանքում իր տեղը գտնելու, կոչմանն արժանի լինելու նրա համառության ու վճռականության պատմությունը։