ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | ապրիլ

սպտ 07, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Untitled design -  april 
 

ՀՀ 10 մարզային և Երևանի Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի սպասարկման վիճակագրական տվյալներով հանրային և համայնքային գրադարանների 2023 ապրիլին ամենից շատ սպասարկված գեղարվեստական գրքերի ցուցակում 81 անուն գիրք կա։ Ապրիլյան համահավաք ցուցակում հայ դասական և ժամանակակից 28 և արտասահմանյան 30 գրողների գրքեր են դրանք ընթերցողները վերցրել են տանը կարդալու համար կամ էլ կարդացել են գրադարանների ընթերցասրահներում։ Ուրախալի է, որ ամենապահանջված տասնյակի առաջատար եռյակը կազմված է միայն հայ հեղինակների գրքերով։ 

Ամսվա ամենաշատ կարդացված գիրքը Շիրվանզադեի «Քաոսն» է, որը պատվիրվել և կարդացվել է ավելի քան 60 անգամ։ Գրքի ընդգրկվածությունը 5 մարզային գրադարանների ցուցակում բացատրվում է նրանով, որ Շիրվանզադեի վեպը դպրոցական ընթերցանության պարտադիր ծրագրում է։ Հայ դասական հեղինակին հետևում են երկու ժամանակակից գրողներ՝ Աշոտ Աղաբաբյանը «Մենակը» վեպով և Սյունե Սևադան «Աղի թեյ»-ով։ Աղաբաբյանը թոփ տասնյակում ներկայանում է նաև «Թակարդը» վեպով։ Ընթերցանության ցուցանիշներով նրա վեպերը առաջատար են Երևանում և Կոտայքի մարզում։ 

Տասնյակում շատ հեղինակներ ներկայացված են երկու գրքով։ Հերման Հեսսեն ներկայացել է 3 գրքով։ Իսկ վերջին ամիսներին գրադարաններում ամենաշատ սպասարկվող հեղինակը չի փոխվել։ Ագաթա Քրիստիի վեպերից 7-ը տասնյակներում է։ Հինգ տարբեր վեպերով առավել շատ կարդացվող հեղինակների թվում է նաև երիտասարդության սիրելի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը։ Ամենաընթերցվող հեղինակների շարքում են Դերենիկ Դեմիրճյանը, Վարդգես Պետրոսյանը, Գոհար Նավասարդյանը, Խալեդ Հոսեյնին, Մարկ Լևին և Ջոջո Մոյեսը։ Իսկ դուք ո՞ր գիրքն եք մտադիր ընթերցել մայիսին։