ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Ազգային գրադարանի ամառային ծրագրերը

սպտ 05, 2024 Նորություններ

գհյկ
 

Այս ամռանը Հայաստանի ազգային գրադարանում իրականացվել է շուրջ 40 միջոցառում, որոնք ունեցել են ավելի քան 850 մասնակից: Այս ամիսներին գրանցվել է 547 նոր ընթերցող, իսկ գրադարանի այցելությունների թիվը կազմել է 24324: Գրադարանում իրականացվել են նաև մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակի առիթով թամանյանական մասնաշենքի երկրորդ հարկում բացվել է Հայաստանի ազգային գրադարանի թանգարանային ցուցասրահը:

Ամռանը գրադարանում գործել են մի քանի գրքային ցուցահանդեսներ։ Առանձնակի ուշադրության է արժանի արևմտահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Շարունակվել են կապերը մարզային և համայնքային գրադարանների հետ։ Գրադարանը շարունակել է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հետ ֆրանսիական ֆիլմերի ամենամսյա ցուցադրություն-քննարկումների շարքը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անդրադարձը Հայաստանի ազգային գրադարանի աշխատանքին։ Առավել մանրամասն՝ այստեղ: