Հեռախոսահամար
ապր 16, 2025 Նորություններ
Ապրիլի 15-ին, Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում, Հայաստանի ազգային գրադարանի աշխատակիցներ Մայա Հայրապետյանը և Տաթևիկ Թամազյանը այցելեցին Արմավիրի մարզային գրադարանը։ Համագործակցության և գրքափոխանակության բաժնի հավաքածուից Արմավիրի մարզային գրադարանը և 6 համայնքային գրադարան համալրվեցին 350 միավոր գրականությամբ, նախատեսված 2025 թ․ հատուցման ծրագրով։ Այցի ընթացքում․ Փորձարկվեց էլեկտրոնային սպասարկման համակարգը։ Տեղում գործարկվեց armavir.nla.am կայքը։ Գրադարանային աշխատակիցներին ներկայացվեց «Koha» գրադարանային գործընթացների կառավարման համակարգը և դրա գործառույթները։Ստեղծվեցին ընթերցողական շտեմարանի կարգեր՝ համապատասխանեցված մանկական բաժնի կանոնադրությանը։ Գրադարանի աշխատակիցների համար բացվեցին անհատական հաշիվներ «Koha» համակարգում։ Կազմվեցին սպասարկման հիմնական ցուցանիշները արտացոլող հաշվետվություններ։ Ներկայացվեց ընթերցողների գրանցման կարգը, հաշվետվությունների հետ աշխատելու ձևերը և գրականության սպասարկմա Բոլոր գործողությունները գործնականում փորձարկվեցին՝ դասընթացի ընթացքում գրադարան այցելող ընթերցողների սպասարկման ժամանակ։