Call us

Այց Արմավիրի մարզային գրադարան

Apr 16, 2025 News

IMG-0387-1-1

 

Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում ապրիլի 15-ին ՀԱԳ աշխատակիցներ Մայա Հայրապետյանը և Տաթևիկ Թամազյանը այցելեցին Արմավիրի մարզային գրադարան։ Համագործակցության և գրքափոխանակության բաժնի հավաքածուիցԱրմավիրի մարզային գրադարանը և 6 համայնքային գրադարաններ համալրվեցին 350 միավոր գրականությամբ, որը նախատեսված էր 2025թ. սուբսիդիայով։ Արմավիրի մարզային գրադարանում փորձարկվեց էլեկտրոնային սպասարկման համակարգը։ Տեղում կատարվեց armavir.nla.am կայքի գործարկում, աշխատակիցներին ներկայացվեց Koha գրադարանային գործընթացների կառավարման համակարգի հետ աշխատանքների ընթացքը։ Ստեղծվեցին ընթերցողական շտեմարանի կարգերը՝ համաձայնեցնելով մանկական բաժնի կանոնադրության հետ։ Ընթերցողների շտեմարանի ստեղծման համար գրադարանի աշխատակիցներին բացվեցին հաշիվներ Koha համակարգում։ Ստեղծվեցին սպասարկման հիմնական ցուցանիշներն արտացոլող հաշվետվություններ։ Ներկայացվեցին ընթերցողների գրանցման կարգը, հաշվետվությունների հետ աշխատելու ձևերը, գրականության սպասարկման աշխատանքները։ Վերոնշյալ գործողությունները կիրառվեցին գործնական՝ դասընթացի ընթացքում գրադարան այցելած ընթերցողների սպասարկումն իրականացնելիս։