Call us
Oct 02, 2026 News

Հայաստանի ազգային գրադարանի Սպասարկման բաժնի Ընդհանուր ընթերցասրահի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, տեղի կունենա Գրիգոր Նարեկացու ծննդյան 1075-ամյակին նվիրված գրականության ցուցադրություն և հանրային բանախոսություն։ Ցուցադրության կներկայացվեն Գրիգոր Նարեկացու ստեղծագործությունների՝ տարբեր տարիների հրատարակություններ, ինչպես նաև տարբեր լեզուներով թարգմանություններ։ Բանախոս՝ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Արուսյակ Թամրազյան։
📅 Հոկտեմբերի 5
🕑 Ժամը՝ 14։00
📍 Հայաստանի ազգային գրադարան
Մուտքը՝ ազատ
